1969-1989

1969թ. հատուկ ՀՀ Ատոմակայանի շինարարությունն իրականացնելու նպատակով «Հիդրոէներգաշին» ԱՇՄՄ-ի կազմում հիմնադրվել է «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչությունը: Այն կառուցել և շահագործման է հանձնել ՀԱԷԿ-ի 2 բլոկերի լրիվ համալիրը: 1985թ.-ից սկսած շարունակել է ՀԱԷԿ-ի 2-րդ հերթի շինարարությունը:

 Այս ժամանակահատվածում «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչությունը մեծ ներդրում է ունեցել նաև քաղաքաշինության ոլորտում. կառուցել է Մեծամոր քաղաքը կենսագործունեության համար անհրաժեշտ իր բոլոր ենթակառույցներով` դպրոցներ, հիվանդանոց, մանկապարտեզներ, խանութներ և այլն: 

 «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում: