Ճոպանային անցման (ZIP LINE) նախագիծ

Պատվիրատու`  «Ալտերէգո» ՍՊԸ

Աշխատանքների սկիզբ`  Ապրիլի 10, 2017թ.

Աշխատանքների ավարտ`  Հոկտեմբերի 30, 2017թ.

 «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲ ընկերությունն իրականացրել է Հրազդանի կիրճում Դավթաշենի կամրջի հարևանությամբ Ճոպանային արագընթաց ատրակցիոն (զիփլայն) նախագծի կառուցման աշխատանքները: Զիփլայնն այս պահին տարածաշրջանում ամենաերկարն է, որը բաղկացած է երկու թռիչքուղուց,որի առաջին ուղու երկարությունը 870 մ է, երկրորդինը՝ 650 մ,թռիչքուղու վերին կետը գտնվում է 123 մ բարձրության վրա:

ՀԱԷԿՇԻՆ-ի կողմից իրակացվել են հետևյալ աշխատանքները.

  • երկաթբետոնե հիմքերի իրականացում 

  • 3 մետաղական աշտարակների կառուցում (սկզբնակայան,միջնակայան,վերջնակայան)

  • մետաղական հարթակների և խարիսխների տեղադրում

  • ճոպանների ձգում

  • մեխանիկական մասի մոնտաժում